Հայ առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է: Երեկ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն էր, որը կոչվում է նաև Զատիկ և նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Ապրիլի 3-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի խաղաղապահ բրիգադի զինծառայողների հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանից Եվրոպա ճանապարհեց 36 հայ խաղաղապահների, որ մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի կողմից կազմակերպվող Saber Junction 15 («Սուսերի հատում 15») ուսումնավարժանքին:
Շվեդիայի PEN-ակումբում Օսմանյան կայսրությունում հայերի և ազգային այլ փոքրամասնությունների ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 21-ին հատվածներ կընթերցեն ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշունջների գիրք» ստեղծագործությունից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ: Ստորև վերահրապարակում ենք Կաթողիկոսի պատգամը, որը տեղադրված է Մայր Աթոռի պաշտոնական կայքէջում:
Հայաստանի տարածքում և Երևանում, ապրիլի 6-8-ին, ապրիլի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 9-ին` օրվա երկրորդ կեսին, ապրիլի 10-ին սպասվում են տեղումներ:
Ապրիլի 7-ին, ժամը 15:00-ին, Արա Սարգսյանի տուն-թանգարանում կանցկացվի «Նեմեսիս» խորագրով միջոցառումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 113-ամյակին:
Ապրիլի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05.26-ին (Գրինվիչի ժամանակ՝ 01.26-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Open Society Foundations-ի հիմնադիր-ղեկավար Ջորջ Սորոսը կարծում է, որ Եվրամիությունը բավականաչափ չի աջակցում ՈՒկրաինային՝ վարվելով նրա հետ ինչպես «երկրորդ Հունաստանի»:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...